Արցախի հերոս բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին. Արցախի նախագահ

09:15     2 հոկտեմբերի, 2020

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
 «Հարգելի՛ հայրենակիցներ
 
Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
 
Կեցցե՛ հայոց բանակը:
 
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում,- գրել է Արայիկ Հարությունյանը։

 


© armedia.am