«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետքին» հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողներին առավոտյան 8.00-ին ռեանիմոբիլով Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, փոխանցում է 24news.am-ը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել էին ֆրանսիակա «Լը Մոնդ» թերթի լրագրողն ու ֆոտոլրագրողը։ Նրանցից Ալան Կավալի վիճակը բժիշկները գնահատում էին ծանր։ Երկուսին էլ վիրահատվել էին Արցախում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ինքնաթիռը պատրաստ է՝ ֆրանսիացի լրագրողները տեղափոխելու Ֆրանսիա։