Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ Թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը. Հայկական միասնական տեղեկատվական շտաբ

14:04     2 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը, հայտնում են միասնական տեղեկատվական շտաբից։

«Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաև ներսից» , - նշված է հաղորդագրության մեջ։


© armedia.am