Վրաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցություններով. Գախարիա

15:40     7 հոկտեմբերի, 2020

Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին խոսելիս, հաղորդում է sputnik-georgia-ն:

Նրա խոսքով, Վրաստանի համար տարածաշրջանում պատերազմը մեծ ռիսկ է:

«Երբ մեր հարևանների շրջանում ընթանում է իրական պատերազմ, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է: Իհարկե, մենք ամեն բան անում ենք մեր հնարավորության սահմաններում, որպեսզի ներդրում ունենանք խաղաղություն հաստատելու գործում:

Մենք ունենք ինչպես հայ համաքաղաքացիներ, այնպես էլ՝ ադրբեջանցի: Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Գախարիան:


© armedia.am