Այս օրերին հակամարտության թեժ գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում. Պեսկով

15:57     7 հոկտեմբերի, 2020

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների տեղակայումը Ռուսաստանի համար խորը  մտահոգության առիթ է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Այս օրերին հակամարտության թեժ գոտում զինյալների գտնվելը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության պատճառ է հանդիսանում Ռուսաստանի համար»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնել, այնպես ինչպես Սիրիայում:

Պեսկովը նշել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:

«Այս պահին տեղյակ չեմ այդ մասին»,- նշել է նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է գրոհայիններին հակազդող որևէ կոնկրետ միջոցներով արտահայտվել:


© armedia.am