Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին

11:33     9 հոկտեմբերի, 2020

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am-ը:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Ներկա պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա:


© armedia.am