Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am-ը:
«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Ներկա պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա: