Եվս երեք հերոս հրետանավորներ ներկայացված են Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալների

14:03     10 հոկտեմբերի, 2020

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հերոս հրետանավորներից ևս երեքին։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը:

Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։


© armedia.am