Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու եմ Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դիմելու եմ նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասել է Արցախի նախագահը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։