Իրանի տարածքում կրկին անօդաչու է ընկել. IRNA

12:30     13 հոկտեմբերի, 2020

Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգի նահանագապետ Բեհրուզ Նեդայեին հայտնել է, որ երկրի տարածքում անօդաչու սարք է ընկել: Այժմ hետաքննություն է սկսվել՝ պարզելու համար արդյոք դա ադրբեջանական, թե հայկական սարք է, գրում է IRNA գործակալությունը:

Նահանգապետը նշել է, որ վնասներ և տուժածներ չկան:

Իրանը բազմիցս կոչ է արել կարգավորել հակամարտությունը և հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:


© armedia.am