Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրավիճակը

21:09     14 հոկտեմբերի, 2020

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրավիճակը:

Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:   

Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:

 


© armedia.am