Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել

12:35     15 հոկտեմբերի, 2020

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, ով արյուն է թափում և կրակում է սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալ»,-ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:


© armedia.am