ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

20:11     17 հոկտեմբերի, 2020

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ, փոխանցում է Panorama-ն:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ։

Երրորդ եռամսյակի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ընկերությունն է, նրան հետևում է «Գազպրոմ Արմենիա»-ն, երրոդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։


© armedia.am