Ադրբեջանի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ

09:49     19 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել:


© armedia.am