Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը

11:36     20 հոկտեմբերի, 2020

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի» - նշել է նա:


© armedia.am