Իրանը զորավարժություններում կիրառել է հակահրթիռային պաշտպանության ներքին համակարգ

16:16     22 հոկտեմբերի, 2020

Իրանը վարժանքների ժամանակ օգտագործել է հայրենական արտադրության հրթիռային պաշտպանության Bavar-373 համակարգը, փոխանցում է Aysor-ը:

Bavar-373-ը մասնակցել է հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություններին, որոնք կրում են «Վելայեթի Երկնքի պահապաններ-99» անվանումը, որոնք անցկացվում են երկրի կեսից ավելին:

Հինգշաբթի իրանական հակաօդային համակարգը հաջողությամբ ոչնչացրել է հակառակորդի թիրախները:

Իրանը Bavar-373-ը ներկայացրել է 2019-ի օգոստոսին: Հեռահար հակաօդային պաշտպանության համակարգն ի վիճակի է հայտնաբերել մինչև 100 թիրախ, հետևել դրանցից 60-ին և միաժամանակ խոցել 6-ին:

Bavar-373-ի տարբերակիչ հատկությունը քառակուսի արձակիչներով ուղղահայաց արձակման համակարգն է, որը հիմնականում օգտագործվում է ռազմանավերում հակաօդային պաշտպանության համար:


© armedia.am