Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնևում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել

16:01     23 հոկտեմբերի, 2020

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնևում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժնևում ստորագրվել է «Լիբիայում մշտական հրադադարի» մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են հոկտեմբերի 19-ից բանակցություններ վարող կողմերի ներկայացուցիչները և Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի պաշտոնակատար և Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:

Վերջինս հույս է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա վերջ դնել լիբիացիների տառապանքներին: «Հուսով ենք՝ համաձայնագիրը թույլ կտա տեղահանված անձանց և փախստականներին վերադառնալ տուն և ապրել խաղաղ և անվտանգ»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ «5+5» ձևաչափով բանակցություններն ընթանում էին հոկտեմբերի 19-ից: 


© armedia.am