Հունաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է լրացուցիչ 516 ուսանողների, որոնք հաջորդ տարի ընդունվելու են զինվորական ակադեմիաներ, ինչպես նաև 1600 ենթասպաների և 1000 շարքային նորակոչիկների, որոնք կզինվորագրվեն Հունաստանի զինված ուժեր, հայտնում է ekathimerini.com կայքը:
Նախարարության ծրագրի հաստատումը տեղի է ունենում այս տարի Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովում և Էգեյան ծովում լարվածության աճի ֆոնին, և հաջորդում է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում արված հայտարարությանը, որում նշվել էր զինված ուժերում նոր, ավելի մեծ անձնակազմ ընդգրկելու մասին:
Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը խնդրանքով դիմել էր Գերմանիային, Իտալիային և Իսպանիային:Հայտնի է, որ Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային: