ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:25     27 հոկտեմբերի, 2020

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Արման Գասպարյանը։


© armedia.am