Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումը հետաձգվել է

13:06     29 հոկտեմբերի, 2020

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր Ժնևում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», - ասել է աղբյուրը:


© armedia.am