Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ֆրանսիայում հարձակումը, որի հետևանքով սպանվել է երեք մարդ՝ նշելով, որ ահաբեկչությունն ու բռնությունն անընդունելի են, հայտնում է The Catholic Telegraph reports-ը:
«Իմանալով այսօր առավոտյան Նիցցայի եկեղեցում տեղի ունեցած դաժան հարձակման մասին, որի հետևանքով մի քանի անմեղ մարդիկ են զոհվել, նորին Սրբություն Ֆրանցիսկոսը միանում է տուժած ընտանիքների աղոթքին և կիսում նրանց վիշտը»,- ասվում է պոնտիֆիկի ուղերձում:
Նշվում է, որ Պապը «ամենավճռական կերպով դատապարտել է այդպիսի դաժան ահաբեկչական գործողությունները» և կոչ է արել ֆրանսիական ժողովրդին պահպանել միասնությունը: