Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք մեր բոլոր բարեկամների դռները. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս

21:24     29 հոկտեմբերի, 2020

Պետք է դիմադրենք և հաղթենք.  այսօր՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան, Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք և հաղթենք»:

«Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի և ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռականությամբ կռանված: Հաղթելու համար պետք է համախմբվենք և մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանությանը: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք մեր բոլոր բարեկամների դռները: Ռազմական հաղթանակը պետք է ապահովի մեր քաղաքական հաղթանակը», նշել է Արամ Ա Վեհափառը:

 


© armedia.am