Ֆրանսիայի ոստիկանությունը Նիսի ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել է 47-ամյա տղամարդու

12:33     30 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրներին:

 Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նրան կասկածում են, որ նա Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա հարձակումից մեկ օր առաջ շփվել է ահաբեկչություն իրականացրածի հետ: Ձերբակալվածի ինքնության մասին այլ տեղեկատվություն չեն հայտնում:


© armedia.am