Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

14:20     30 հոկտեմբերի, 2020

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ տեղադրելով լուսանկար։ 

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին նախատեսված է նախարարների և համանախագահների ևս մեկ հանդիպում Ժնևում։ Սակայն երեկ հայտարարվեց հանդիպման ամսաթվի փոփոխության մասին։

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Meeting of Foreign...

Posted by Anna A. Naghdalyan on Friday, October 30, 2020


© armedia.am