Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հնարավոր է կարգավորել տարածաշրջանային մակարդակով․ Իրանի նախագահի հատուկ բանագնաց

14:37     30 հոկտեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հնարավոր է կարգավորել տարածաշրջանային մակարդակով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային բնույթ ունի, ուստի՝ այս մոտեցման և տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ կարող ենք պայքարել այս ճգնաժամի դեմ և դիմակայել դրան»,- նշել է Արաքչին:

Նախօրեին տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Արաքչին Մոսկվայում ղարաբաղյան թեմայով բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, Երևանում  և Բաքվում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նախատեսվում է նրա այցն Անկարա։


© armedia.am