Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները

19:09     30 հոկտեմբերի, 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները և այլ հարցեր: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Panorama.am-ը:

«Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում` շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հատնել է, որ մտքեր են փոխանակվել նաև նախորդ օրը Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

«Հանդիպման մասնակիցները մեկ անգամ ևս խստորեն դատապարտեցին ահաբեկչությունն՝ իր ցանկացած դրսևորումներով»,- շեշտել է Պեսկովը:


© armedia.am