Ադրբեջանն է վարանում համաձայնվել առանց նախապայմանների հրադադար հաստատելուն. Թրամփի խորհրդական

22:16     30 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբերտ Օ Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերվում է  Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ Բրայենը:


© armedia.am