Առավոտյան Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն

12:14     31 հոկտեմբերի, 2020

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:



© armedia.am