Արցախի խաղաղ բնակչությունը Ադրբեջանի ղեկավարության հիմնական թշնամին և թիրախն է. Նիկոլ Փաշինյան

13:12     31 հոկտեմբերի, 2020

Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», - նշել է Փաշինյանը։


© armedia.am