Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 93448-ի

11:07     2 նոյեմբերի, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 93448 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1391 (+28) դեպք, մահվան ևս 376 (+3) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 35215 անձ: Ապաքինվել է 56466 անձ:


© armedia.am