Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

21:27     2 նոյեմբերի, 2020

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ, Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել էր:


© armedia.am