Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

23:54     2 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը:

«Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին, համապատասխանաբար, հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համակողմանիորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


© armedia.am