Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Մոսկվան և Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո:
«Ավստրիան շատ պատասխանատու և կշռադատված քաղաքականություն է վարում անվտանգության ապահովման հարցերում, ուստի ես չեմ կարծում, որ այստեղ կարող է դրա որևէ արմատական փոփոխություն լինի:
Բայց այն, ինչը նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում, պատրաստակամությունն է ամենասերտ փոխգործակցությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում. ես կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ կապերի բնագավառում: Եվ այդ դրույթը մենք գործնականում արդեն իրականացնում ենք»,-հայտարարել է դեսպանը՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում: