Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ ահաբեկիչներ, մի քանի հատվածներում, այդ թվում՝ հյուսիսային անտառոտ, փորձել են հարձակում իրականացնել, սակայն հետ են շպրտվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ մեր անտառներն ու ձորակները հակառակորդի համար դառնալու են դժոխք: Հակառակորդին ոչնչացնելու համար խոսուն վերնագիր ենք ընտրել, որը թուրքերը շատ լավ հասկանում են՝ «գյորբագյոր 2020», և դա շարունակվելու է:
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: Մի վաշտային խումբ փորձել է հարձակում իրականացնել, սակայն հետ է շպրտվել: Ադրբեջանցիների կողմից կիրառվել է օդուժ, հրետանի, կրակի խտությունը երբեմն բարձրանում է», - ասել է Հովհաննիսյանը: