Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում. ՀՀ ԱԳՆ

12:04     5 նոյեմբերի, 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», - ասաց նախարարը։

 


© armedia.am