Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքի պատճառով, որոնք հաստատվել են Կոսովոյի հարցով Հաագայի հատուկ դատարանի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տաչին իր հրաժարականի մասին հայտարարել է Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ ինքը քայլ է անում «Կոսովոյի նախագահության ամբողջականության պաշտպանության համար»։
Տաչիին, Կոսովոյի ազատագրական բանակի մի քանի այլ ներկայացուցիչների հետ միասին մեղադրանք է առաջադրվել ռազմական հանցագորրծություններ գործելու, այդ թվում՝ սպանությունների, բռնի անհետացումների, հետապնդումների և խոշտանգումների մեղադրանքով։ Նրանց թվում է նաև երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելին։
Կոսովոյի հարցով Հաագայի հատուկ դատարանը ձևավորվել է Կոսովոյում կամ 1998-2000 թվականների հակամարտությունների հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին հայտարարությունները քննելու համար։