Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020»-ին

16:24     5 նոյեմբերի, 2020

Հայաստանի հանրային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի այս տարվա «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, փոխանցում է Հանրային հեռուստաընկերությունը:
 
«Հանրային հեռարձակողը չի կարող իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները՝ ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից՝ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության պատճառով», - ասվում է հայտարարության մեջ:
 
Մրցույթը կհեռարձակվի 2020 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանից, որին կմասնակցի 12 երկրի ներկայացուցիչ: 
 
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է. «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» հաջողակ  մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։


© armedia.am