Նոյեմբերի 6-ից մեկնարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների գործընթացը

17:16     5 նոյեմբերի, 2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկացնում է՝ վաղն արդեն հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը:

«Շահառու ընտանիքներին թղթաբանության հարցում աջակցելու նպատակով ներգրավվել են նաև Երևանի թաղապետարանները, հանրապետության մարզպետարանները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը:

Նշված մարմիններին, ինչպես նաև ՊՆ-ի սոցապ վարչությանը աջակցելու համար հարկավոր են կամավորներ: Կարևոր է, որ կամավորները լինեն իրավաբաններ կամ ունենան իրավական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ»,-նշել է Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում։


© armedia.am