Օրվա ընթացքում Մարտունիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի, պարբերաբար հրթիռակոծվել է Շուշին (Լուսանկարներ)

19:12     5 նոյեմբերի, 2020

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
 
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 
 
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
 
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
 
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
 
 
 
facebook sharing button


© armedia.am