Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին. Անն Իդալգո

11:39     6 նոյեմբերի, 2020

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետը:

«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- նշել է նա»:


© armedia.am