Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, հանգամանալից քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ռուսաստանի նախագահը թուրք իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին:
Այդ շփումները կենտրոնացած են եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելու վրա:
Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը: