Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. ԱԻՊԾ

09:57     8 նոյեմբերի, 2020

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հայտնում են Արցախի Հանրապետության արտակագ իրավիճակների պետական ծառայությունից։ 
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։


© armedia.am