Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Հովհաննիսյան

22:39     8 նոյեմբերի, 2020

Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը: 

«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նրա հրմանատարությամբ, նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք: Կեղծ է լուրը, թե նա վիրավորված է: Նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:

 


© armedia.am