Էրդողանի փեսան լքում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը

11:09     9 նոյեմբերի, 2020

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է առողջական խնդիրների պատճառով հրաժարական տալու մասին։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք կատարել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Վերջինս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է: Նրա հրաժարականը շատերը կապում են լիրայի շարունակական ռեկորդային արժեզրկման հետ:


© armedia.am