Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է

21:34     9 նոյեմբերի, 2020

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասել է Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:


© armedia.am