Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ երկրի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, լուրը հաստատել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: