Ղարաբաղ է մեկնել ռուսական խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

16:39     10 նոյեմբերի, 2020

Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի  Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ռեգնումը:

«Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից  թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը։


© armedia.am