Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

23:21     13 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում: Ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաթիվ մշակութային օբյեկտներ»,-  ասել է Վլադիմիր Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ:

 


© armedia.am