Արցախի ՊԲ հրամանատարը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է առաքելության կազմակերպմանը վերաբերող հարցեր

11:18     14 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:


© armedia.am