Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

15:06     14 նոյեմբերի, 2020

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նաև հավելել է, որ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Շուշիի շրջանում սկսվել է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը:


© armedia.am